Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բագրատյանը հնարո՞ւմ է

Բագրատյանը հնարո՞ւմ է
09.10.2012 | 20:01

Կայքերից մեկին տված հարցազրույցում Արշակ Սադոյանն ասել էր, թե Հրանտ Բագրատյանը «100 քայլ» ծրագիրն իրենից է «պլեճ» արել: Այսինքն, նախկին վարչապետը գրագողությա՞մբ է զբաղվել, հարցրինք Արշակ Սադոյանին: «Գրագողություն չէ, դա միայն ես չեմ ասել, շատերը: Բագրատյանը դա ներկայացնում է որպես սեփական հայտնագործություն, աբսուրդ է: Նվազագույն աշխատավարձի մասին բազմաթիվ տնտեսագետներ են խոսել, Բագրատյանի հնարածը չէ: Մասանավորապես ես դրա մասին ասել եմ նրան իր վարչապետության ժամանակ, թե ինչո՞ւ աշխատավարձը չեն բարձրացնում»,-ասաց մեր զրուցակիցը: Ըստ Սադոյանի Հրանտ Բագրատյանին այն ժամանակ ձեռնտու չէր աշխատավարձի բարձրացումը, ավելին, «100 քայլ» էլ այնքան էլ հաջողված ծրագիր չէ: «100 քայլ»-ից առնվազն 70-ը անիմաստ, սխալ քայլեր են: Իսկ ճիշտ քայլերը իրենց ժամանակ էլ ասվել է, բայց չեն արել: Հեշտ է Բագրատյանին հիշել էնտեղից ու բերել էստեղ: Գեր շուկայական, բազառային հարաբերությունների հիմնադիրը Հրանտ Բագրատյանն է, ու երբ այսօր բողոքում է իր իսկ ստեղծածի դեմ, ծիծաղելի է: Հիմա էլ էնպես է իրեն պահում, մտածում է մարդիկ մոռացե՞լ են իր կառավարման տարիները»,-ընդգծեց Արշակ Սադոյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ